Թուրք իրավապահները վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում սահմանը հատելիս ձերբակալել են Վրաստանից Թուրքիա մտած տղամարդու. վերջինս մարմնին ամրացված փայտե արկղերով փորձել է 1 100 մեղու տեղափոխել:
Առկա տեղեկություններով, տղամարդն առանց խնդիրների անցել է «Սարիփի» անցակետի սահմանային զննումը, սակայն կասկածելի վարքագծի պատճառով մաքսավորների կողմից կանգնեցվել և խուզարկվել է։
Հագուստը բարձրացնելուց հետո պարզվել է, որ նրա մարմնին ամրացված են ընդհանուր 110 փայտե տուփ, յուրաքանչյուր տուփի մեջ մեկ «մայր» և ինը «բանվոր» մեղու:
Այս պահին հայտնի չէ՝ նա Վրաստանի, թե Թուրքիայի քաղաքացի է։