
Թբիլիսիի Լիլո շուկայում երեկ կեսօրին տղամարդ է վիրավորվել: InterPressNews-ի փոխանցմամբ՝ տղամարդը վիրավորում է ստացել հրազենից արձակված կրակոցից:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 19/108 հոդվածով, որը ենթադրում է սպանության փորձ։
Տեղում մոբիլիզացված են իրավապահները, իրականացվել են քննչական գործողություններ։