
Թբիլիսիում, ամենայն հավանականությամբ, H1N1 վիրուսից 30-ամյա տղամարդ է մահացել: Մահացածի ընտանիքի անդամների խոսքով, տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել «խոզի գրիպի» վիրուսից առաջացած բարդություններով, վիճակը ծանր է եղել: Այս մասին տեղեկացնում է Interpressnews լրատվականը:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնից հայտարարել են, որ դեպքը պետք է հաստատվի լաբորատորիայում, այս պահին տեղեկատվությունը հաստատված չէ:
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում «խոզի գրիպից» 20 մարդ է մահացել: