Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից InterPressNews-ին հայտնել են, որ 2023 թվականի փետրվարի 1-ից ապրիլի 11-ը Վրաստանի ողջ տարածքում պարբերական տեխզննում է անցել 184 հազար 830 տրանսպորտային միջոց:
Ըստ տվյալների՝ նույն ժամանակահատվածում նախնական տեխզննում է անցել 115 հազար 343 տրանսպորտային միջոց, որից 37 հազար 400-ի մոտ հայտնաբերվել է անսարքություն, իսկ 538-ին արգելվել է երթևեկել:
Տվյալների համաձայն, կրկնակի տեխզննում է անցել 29 հազար 466 տրանսպորտային միջոց, որից 2 044-ի մոտ հայտնաբերվել է անսարքություն, իսկ 39-ին արգելվել է երթևեկել: