Տեխնիկական թռիչքներ՝ Սոխումիի օդանավակայանից

Վերջին մի քանի օրվա ընթացքում Սոխումիի օդանավակայանում առաջին տեխնիկական թռիչքներն են իրականացվել, հայտարարել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան։

Տեխնիկական թռիչքներ մեկնարկը նախատեսվել էր այս տարվա հուլիսին։ Բժանիայի խոսքով՝ ներդրողը կարողացել է իր միջոցներով ապահովել օբյեկտի անխափան էլեկտրամատակարարումը։

«Պահուստային սնուցման աղբյուրներ են ձեռք բերվել, 24 տրանսֆորմատոր են գնել, իրենց միջոցներով նոր էլեկտրահաղորդման գիծ են կառուցել, երկու ենթակայան վերանորոգել»,- ասել է Բժանիան:

Նշենք, որ 2023 թվականի աշնանը հայտնի դարձավ՝ Սոխումիի օդանավակայանը կվերականգնի «Ինֆրաստրուքտուրա դեվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Ռուսաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Ռաշիդ Նուրգալիևի որդուն՝ Ռաշիդ Ռաշիդովիչ Նուրգալիևին: Ռաշիդ Նուրգալիևն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը։

Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտնել էր՝ նախագծի ներդրումային ծավալը կգերազանցի 12 միլիարդ ռուբլին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից Սոխմիում առաջին փորձնական թռիչքը նախատեսվում է այս տարի։

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը չի ճանաչում Սոխումի օդանավակայանը որպես միջազգային օդանավակայան, քանի որ համարում է Վրաստանի տարածքային ամբողջականության մաս։ Առանց վրացական իշխանությունների թույլտվության անհնար է օդային տարածք բացել Աբխազիայի վրա, քանի որ դա հակասում է միջազգային նորմերին։ 2006 թվականից ICAO-ն չեղարկել է օդանավակայանի կոդը և փաստաթղթերից հանել դրա մասին տեղեկատվությունը։