
Թբիլիսիի Մետրոմշեն կոչվող թաղամասի թիվ 103 (խառը՝ վրաց-հայկական) դպրոցում 3 ընտրատեղամաս է բացված:
42-րդ ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել: Երկու դիտորդ անձնական վիրավորանք են հասցրել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության դիտորդին և հորդորել լքել տարածքը:
Այս պահին դպրոցի բակում անհայտ անձինք ցուցակներ են լրացնում: Մեր նկարահանման պահին ցուցակները ստուգող կանանցից մեկը արագ լքեց ընտրատեղամասի տարածքը, խոստացավ վերադառնալ, բայց այդպես էլ չեկավ: Խոսվում է 25-100 լարիի չափով ընտրակաշառքի մասին:
Արդեն ընտրություն կատարած բնակիչներից շատերը չէին շտապում լքել դպրոցի տարածքը, նստարաններին արկղերով սնունդ էր դրված: Մեզ հաջողվեց ճշտել, որ դրանցից օգտվում են ցուցակներում գրանցված անձինք:
Աննա Պեչենևսկայա
Նորիկ Գասպարյան