Հայ աշակերտներին Վրաստան տեղափոխող` Դոհա-Թբիլիսի հատուկ չվերթն իրականացնող ինքնաթիռն ապրիլի 10-ին, 21:40-ին վայրէջք կատարեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան վերադարձան FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 35 աշակերտ: Նախօրեին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան տեղեկացրել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հատուկ չվերթով Վրաստան է տեղափոխվելու 79 աշակերտ, իսկ հայկական կողմի խնդրանքով, նույն չվերթով, Հայաստան կվերադառնա 35 դպրոցական:
Օդանավակայանից աշակերտներն ավտոբուսով շարժվեցին դեպի Հայաստան, մինչև վրաց-հայկական սահման՝ ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ, անարգել անցան նաև հայ-վրացական սահման տանող Մառնեուլիի շրջանը, որը խիստ կարանտինային գոտի է, ու որտեղ մարդկանց շարժը վերահսկվում է: Հայաստան վերադառնալուն պես դպրոցականները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Հայ աշակերտներին Թբիլիսի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում
Posted by Aliq Media on Friday, April 10, 2020
ԱՄՆ-ում սովորող հայ աշակերտները Վրաստանով Հայաստան են վերադառնում
Posted by Aliq Media on Friday, April 10, 2020