«Այսօր երկրորդ փուլում ավելի մեծ է ակտիվությունը, քան առաջինում: Կարծում եմ մարդիկ արձագանքել են նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած կոչերին: Բավականին լարված էր նախընտրական քարոզարշավը, կարծում եմ սա ազդեց ժողովրդի վրա»,-«Ալիք մեդիային» ասում է պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն։
Նրա խոսքով, ժողովուրդը հույս ունի, որ «Վրացական երազանքն» այս տարի կիրականացնի իր տված խոստումները և կուսակցությանը կարևոր փոփոխություններ իրականացնելու հնարավորություն կտրվի:
«Ձայնս տվել եմ Սալոմե Զուրաիշվիլիին: Իմ և «Վրացական երազանքի» կոնֆլիկտը այն էր, որ սերտ կապեր ունեի «Միացյալ ազգային շարժման» հետ։ Իմ կողմից 5 համարին ընտրելը սեփական եսի հանդեպ սխալ գործողություն կլիներ»,- նշել է «Վրացական երազանք»-ից վերջերս հեռացված պատգամավորը։