Տեսանյութ․ Զեստաֆոնիում փրկարարները գետից հանել են խեղդվող շանը

Իմերեթիի շրջանի Զեստաֆոնի քաղաքում հրշեջ-փրկարարները խեղդվող շանը հանել են գետից։ Այս մասին հայտնել է փրկարար ծառայությունը, նաև  լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։ 

Շունն ամբարտակում է գտնվել, երբ գետի ջրի մակարդակը սկսել է արագ բարձրանալ, ուժեղ հոսքը կենդանուն հեռացրել է ափից։

«112» ծառայություն ահազանգել են ականատեսները։ Քիչ անց փրկարարները դեպքի վայր են եկել։ Շանը հասել են փչած նավակով։ Վախեցած և ուժասպառ շանն անվտանգ վայր են դուրս բերել։ Գերատեսչությունից հայտնում են, որ շան կյանքին վտանգ չի սպառնում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության էջից