
Եվրամիությունը որոշում է կայացրել բացել սահմանները` դեղերի եվրոպական գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված պատվաստանյութի ամբողջական կուրսն անցած քաղաքացիների համար:
Խոսքը Pfizer, Moderna, Johnson & Johnson, AstraZeneca և SinoPharm պատվաստանյութերի մասին է: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, որոշումն ընդունվել է ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը: Նաև նախատեսվում է վերանայել անվտանգ երկրների ցանկը, որը հիմնված կլինի տվյալ երկրում համաճարակաբանական իրավիճակի վրա: Նորացված ցուցակը կհրապարակվի առաջիկայում: Որոշ երկրների քաղաքացիների համար ԵՄ մուտքի դեպքում PCR թեստի պահանջն ուժի մեջ կմնա: