Վրաստանում այսօրվանից մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Առաջինը երկրում ուղիղ եթերում «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով պատվաստվեց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Պատվաստվելուց հետո Իմնաձեն լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ իրեն «հրաշալի է զգում»:
Նրա խոսքով, եթե պատվաստման մեկնարկը համաճարակի վերջի սկիզբն է և եթե ուզում ենք նորմալ կյանք վերադառնալ՝ բոլորը պետք է պատվաստվեն:
Հիշեցնենք, որ Վրաստանը մարտի 13-ին ստացավ ավելի 42 հազար չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ, մարտի վերջին երկիրը կստանա շուրջ 30 հազար չափաբաժին «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութից:
Պատվաստման առաջին փուլում Վրաստանում կպատվաստվեն բուժաշխատողները:
Տեսանյութը՝ TV Pirveli