
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ուղիղ եթերում պատվաստվեց կորոնավիրուսի դեմ նախատեսված «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով:
Վրաստանի նախագահը նախ պատասխանեց բժիշկների հարցերին, ինչից հետո պատվաստվեց: Պատվաստվելուց հետո նախագահը հարցրեց, արդյո՞ք կարող է մեկ բաժակ գինի խմել, քանի որ այսօր իր ծննդյան օրն է, ինչին պատվաստող բժիշկը պատասխանեց, որ ալկոհոլ չպետք է ընդունել:
Պատվաստվելուց հետո Վրաստանի նախագահը կոչ արեց բոլորին պատվաստվել, որպեսզի երկիրը կարողանա դուրս գալ այն տնտեսական ծանր իրավիճակից, որի մեջ գտնվում է:
Տեսանյութը՝ Formula TV