Տեսանյութ. Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին

Այս պահին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ:

Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:

Նկատենք, որ Բուղաշենում Ավագյանի կիսանդրու վերաբացումից հետո ադրբեջանական, ինչպես նաև վրացական մամուլում ու սոցցանցերում հակահայկական տրամադրություններ են տարածվում, հակասական տեղեկություններ նաև Ավագյանի մասին, իբրև նա եղել է աբխազական Բաղրամյան գումարտակի անդամ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Թեմայի շուրջ մամուլի անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ:

Posted by Aliq Media on Friday, February 8, 2019

Վրաստանի մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի արձանը

Posted by Aliq Media on Friday, February 8, 2019

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ