Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման դեպքեր են բացահայտվել՝ Բաթումիում, Քութայիսիում, Մառնեուլիում:
Այս մասին ասված է ՆԳՆ-ի պաշտոնական հայտարարությունում:
Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 25 է, կառավարության որոշմամբ՝ պարտավոր են 2 շաբաթ տևողությամբ մեկուսացման մեջ գտնվել Covid-2019-ի ռիսկ պարունակող երկրներ այցելած քաղաքացիները: Խոսքը Չինաստանի, Հրավային Կորեայի, Իրանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի մասին է:
Նշված կարգը խախտած երեք քաղաքացու ՆԳՆ-ի աշխատակիցները տեղափոխել են կարանտինի գոտի: Այժմ նրանք մեկուսացումը կանցնեն բժիշկների և տեղում ծառայություն տանող ՆԳՆ-ի աշխատակիցների հսկողության ներքո:
ՆԳՆ-ն հայտնել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են մեկուսացված քաղաքացիներին ու խախտումների դեպքում քաղաքացին հատուկ կարանտինի տարածք կտեղափոխվի: Նախարարությունը պահանջում է ենթարկվել սահմանված կարգին:
Նշվում է, որ կարանտինային ռեժիմը խախտող քաղաքացիները կարող են նաև քրեական պատասխանատվության ենթարկվել՝ Վրաստանի ՔՕ-ի 248 հոդվածի հատկանիշներով՝ սանիտարահամաճարակային կանոնների խախտումը: Հոդվածը նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում, եթե քաղաքացու մեղքով մասսայական վարակում գրանցվի: Մահվան ելքով վարակների դեպքում՝ պատիժն ավելի խիստ է՝ 7 տարի:
Տեսանյութը՝ ՆԳՆ-ի