
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնում հանդիպում է վիրահայերի հետ: Իր խոսքում նախարարը նշեց՝ երկու բարեկամ երկրներն ունեն տարբեր խնդիրներ և գերակայություններ, բայց միավորված են միանշանակ մեկ ընդհանուր նպատակով, որն է՝ երկրների բարեկեցությունն ու զարգացումը: