
Զատկին հաջորդող՝ ննջեցյալների հիշատակության օրը վրաստանյան գերեզմանատներում որպես կանոն ոչ միայն մարդաշատ է, այլև՝ սննդառատ:
Մարդիկ հարազատների շիրիմների մոտ զատկական՝ հաճախ ճոխ սեղաններ են բացում: Ներկած ձու, կանաչեղեն, ձկնեղեն, գինի, մի խոսքով՝ ինչպես տան տոնական սեղաններին է: Զատկի տոնին հաջորդող մեռելոցի օրը գերեզմանատներում շատ հաճախ կարելի է նաև կենդանի երաժշտության ձայն լսել:
Հիշեցնենք, որ այս տարի Ուղղափառ եկեղեցին Հիսուս Քրիստոսի հարության տոնը նշեց ապրիլի 28-ին: