Տեսանյութ. Տիգրան Ավինյանը Թբիլիսիում հանդիպեց հայ համայնքին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին: Ներկա էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Հանդիպումն անցկացվեց հարց-պատասխան ձևաչափով: Քննարկվեցին հարցեր՝ կապված հայ-վրացական կապերի, Ավինյանի՝ մետաքսե ճանապահ միջազգային համաժողովի մասնակցության հետ, ինչպես նաև համայնքին հուզող խնդիրները:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Ավինյանն ամփոփեց Թբիլիսի կատարած այցը, խոսեց նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ երկկողմ հանդիպման մասին: Ավինյանը համաժողովը կարևորեց նաև ռազմավարական հարևան Վրաստանի հետ հարաբերությունների համատեքստում: Ինչ վերաբերում է Թալակվաձեին Հայաստան հրավիրելու հարցին, Ավինյանը նշեց, որ համապատասխան հրավեր Վրաստանի խորհրդարանի խոսնակը պետք է ստանա հայաստանյան գործընկերոջից:

Ավելին՝

ՀՀ փոխվարչապետը Թբիլիսիում է. հանդիպում հայ համայնքի հետ

Posted by Aliq Media on Tuesday, October 22, 2019