
Թբիլիսիի կենտրոնում հայ գործարար բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի շենքի գեղաշուք ֆասադը քանդվում է: Սոցցանցերում ահազանգում են՝ շենքն անհրաժեշտ է փրկել: Ով պետք է զբաղվի հարցով, եթե շենքը մասնավոր սեփականություն է
Այսօր ժամանակի փորձություններ տեսած շենքը կանգուն է՝ չնայած այն ապամոնտաժելու մի քանի փորձերի՝ խորհրդային միության ժամանակ և դրանից հետո: Կանգուն է, սակայն վթարային վիճակում: Տասնամյակների ընթացքում կուտակված աղբը հետզհետե ոչնչացնում է շենքի հիմքերը, դրան նպաստում են նաև Մթածմինդայից հոսող ստորգետնյա ջրերը: