
Թբիլիսիի կենտրոնը 6 օր փակ կլինի` տրանսպորտով տեղաշարժի համար: Վրաստանը պատրաստվում է Անկախության տոնին:
Կենտրոնական` Ազատության հրապարակում մեքենաների տեղաշարժը կսահմանափակվի` մայիսի 22-ից 27-ը ներառյալ: Հանրային տրանսպորտից օգտվողների համար քաղաքապետարանն առաջարկում է այլընտրանքային երթուղիներ: Ամբողջությամբ փակ կլինեն Կոտե Ափխազիի և Դադիանի փողոցների կողմից դեպի Ազատության հրապարակ ելքերը:
Մայիսի 26-ին, տոնական օրվա հետ կապված`վաղ առավոտից երթևեկության համար փակ կլինի Ռուսթավելի պողոտան: Վրաստանի անկախության տոնը նշվում է մայիսի 26-ին: