
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ` Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները:
Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը` ֆեյսբուքյան էջում ու կոչ անում ներդրում ունենալ` հայ մեծ հեղինակի տուն-թանգարանի բարեկարգման գործում.
«Եթե ցանկանում եք անմասն չմնալ այս ազգանվեր գործից, կարող եք նվիրատվություն կատարել և ձեր ներդրումն ունենալ: 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները կփակցվեն ցուցասրահում»,-ասված է գրառման մեջ:
Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի նախագծի տեսանյութը՝
Լուսանկարը` հիմադրամի ֆեյսբուքյան էջից