
Հայ երգիչներ Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի դուետը հնչել է վրացական Մետեխի անսամբլի կատարմամբ ու լայն արձագանք ստացել:
Անսամբլի տղաները երգը նվիրել են հայ ազգին.
«Բրավո վրաց եղբայրներ, @bravo_metehi_official, շատ լավ կատարեցին մեր դուետը», — ֆեյսբուքի իր էջում գրել է Վաչե Ամարյանը:
Տեսանյութի սկզբում անսամբլի կատարողներից մեկը դիմում է հայ ազգին.«Մենք միասին ենք դիմավորում մայրամուտը, մեր երկինքն ու աստղերն ընդհանուր են, այս երգը թռչում է Հայաստանի մեր քույրերին ու եղբայրներին՝ արևաշատ Վրաստանից»:
Երգի նոր կատարումը սիրվել է օգտատերերի կողմից, հազարավոր մարդիկ դրական արձագանք են տվել, մեկնաբանել ու կիսվել տեսանյութով: Մեկնաբանություններում հայ օգտատերերը շնորհակալություն են հայտնել վրաց բարեկամներին.
«Բրավո, ընկերներ… Հուզիչ էր… արտասվելու աստիճան… Գեղեցիկ է…, շնորհակալ ենք… Գենացվալե…, բառեր չկան, միայն էմոցիաներ են»: