
Քիչ առաջ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում բազմաթիվ մարզասերներ «Շնորհակալություն Լաշա» գրությամբ, ծափողջույններով ու երգով դիմավորեցին ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեին:
Նրա շնորհիվ Վրաստանը օլիմպիական խաղերում 2-րդ ոսկե մեդալն ունեցավ:
Ընդհանուր առմամբ` Վրաստանը Տոկիոյի օլիմպիական խաղերում 8 մեդալ ունի. 8-րդը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Գենո Պետրիաշվիլին: