
14-ամյա Արթուր Մկրտչյանը նկարել սկսել է 6 տարեկանից: Ամեն անգամ նկարելուց հետո զգում է, որ ավելի ու ավելի է հմտանում: Հավասարաչափ սիրում է նկարչությունն ու սպորտը և կոնկրետ չի որոշել` որ ուղղությամբ է շարունակելու:
Նկարելու հարցում Արթուրին աջակցել են իր հայրիկը, հորեղբայրը և նկարչության ուսուցիչ Համլետ Արոյանը: Պատանի նկարիչը մասնակցել է տարբեր մրցույթների Թբիլիսիում և Ջավախքում և տարբեր պատվոգրեր ստացել: