Տեսանյութ. ՆԳՆ-ն տուգանել է ընդդիմությանը՝ արտակարգ ռեժիմը խախտելու համար

Զուգդիդիում վիրուսից պաշտպանող միջոցներ բաժանելու ակցիան ընդդիմության համար ավարտվել է տուգանքով: 

Պարեկային ոստիկանությունն արդեն համապատասխան արձանագրությունը հանձնել է «Նոր առաջնորդների նախաձեռնություն» հասարակական  կազմակերպության ղեկավար ամերիկուհի Կրիստին Պուշոուին: Ըստ արձանագրության՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն աջակցող ընկերությունը պարտավոր է պետությանը 15 հազար լարի (մոտ  4200 դոլար) տուգանք վճարել: Արձանագրությունը ստանալուց հետո ակտիվիստ Պուշոուն սոցցանցերում հայտնել է, որ կազմակերպության հասցեին բազմաթիվ աջակցության նամակներ է ստացել: Ի պատասխան նա նաև Մարթվիլիից լուսանկար է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են մարդիկ կանգնած թոշակի՝ անկազմակերպ հերթում:

Մարդկանց ամեն դեպքում բաժանվել են դիմակներ, ձեռնոցներ ու ախտահանող նյութեր, իսկ ընդդիմադիր կուսակցությունից հայտարարել են, որ մի քանի հազար մարդու հավաքն ընդդիմության կողմից չի կազմակերպվել:

Լուսանկարներն՝ ակտիվիստի ֆեյսբուքյան էջից