Տեսանյութ, լուսանկարներ. Վիրահայերը Թբիլիսիում աջակցության երթ են անցկացրել

Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ Թբիլիսիում աջակցության երթ անցկացվեց: Վիրահայերը նախ հավաքվեցին ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության մոտ, «ամոթ» վանկարկումներով` ի նշան վերջին օրերին հեռուստաընկերության միակողմանի ու ադրբեջանամետ գործունեության:

 

Հեռուստաըներությունն ակտիվորեն լուսաբանում է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ իրադարձությունները` հենվելով հիմնականում ադրբեջանական աղբյուրների եւ չճշտված տեղեկությունների վրա, ներկայացնում կեղծ լուրեր, նաև անտեսում է հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում ատելություն ու հայատյացություն պարունակող մեկնաբանությունները: Երթի կազմակերպիչները ելույթներում կոչ արեցին պահպանել լրագրողական էթիկան, գործել անկողմնակալ, ներկայացնել պաշտոնական լրահոս ու եթեր հեռարձակել օբյեկտիվ փաստեր:

Երթը լուսաբանում էր նաև «Մթավարի»-ի նկարահանող խումբը: Կազմակերպիչները նրանց բոլոր հարցերը թողեցին առանց մեկնաբանության: «Մթավարի արխին» Սաակաշվիլիի նախագահության օրոք  իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «նորացված» տարբերակն է ( Ստրասբուրգի դատարանի որոշմամբ ՀԸ-ը վերադարձվեց նախկին սեփականատիրոջը):

Ըստ շրջանառվող լուրերի` հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական «Սոկար» գազամատակակար ընկերության կողմից, որը Վրաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է: «Սոկարյան» գումարներով  ադրբեջանցիները հակահայկական ակտիվ  քարոզչություն են տանում:

Երթի հարյուրավոր մասնակիցները, պաստառներով, դրոշներով, հայրենասիրական երգերով շարժվեցին դեպի Վրաստանում ՀՀ դեսպանատուն` ի զորակցություն Հայաստանի ու Արցախի:

Ալիք Մեդիայի ուղիղ միացումները`

Վիրահայերի աջակցության ցույցը Թբիլիսիում

Posted by Aliq Media on Thursday, October 1, 2020

Վիրահայերի աջակցության ցույցը Թբիլիսիում

Posted by Aliq Media on Thursday, October 1, 2020