Տեսանյութ. Լրագրողները պահանջում են պատասխանատվության ենթարկել իրենց վրա կրակողներին

Նախօրեին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Խորհրդարանի շենքի հարակից տարածքում տեղի ունեցած բողոքի ցույցը լուսաբանող լրագրողները ոստիկանության կիրառած ուժի հետևանքով ևս տուժել են։ Նշվում է 30 տուժած լրագրողի մասին։

Այդ առիթով այսօր լրագրողական համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և պահանջում էին պատասխանատվության ենթարկել իրենց վրա կրակողներին և նման հրաման տվողներին։

«Մի՛ կրակիր ինձ վրա» պաստառներով և կոչերով, ինչպես նաև նախորդ օրը վիրավորված իրենց գործընկերների լուսանկարները ձեռքներին լրագրողները սուլելով նստացույց անցկացրին ՆԳՆ շենքի հարակից տարածքում, այնուհետև ստորագրահավաք անցկացրին՝ տեղի ունեցածի պատասխանատուներին պատժելու պահանջով։