Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարանտինային օրերն օգտագործում է մարզական լավ կարգավիճակում մնալու օգտին:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում Արմեն Բայանդուրյանը սեփական տան բակում գնդակ է խաղում: Պահը ֆիքսել է որդին՝ Հայկական թատրոնի դերասան Նարեկ Բայանդուրյանը՝ տեսանյութը վերնագրել է Կարանտին:
Հիշեցնենք՝ թատրոնները Վրաստանում առաջիններից էին, որ դադարեցրին գործունեությունը՝ կորոնավիրուսի հետագա տարածման վտանգից ելնելով:
Թատրոններն իրենց հերթին միացել են կարանտինային օրերը հետաքրքիր անցկացնելու նախաձեռնությանը: «Մնա_տանը» հայտնի հեյշթեգով՝ հայկական թատրոնը ֆեյսբուքյան էջում սկսել է հրապարակել ներկայացումների առցանց տարբերակները:
Օգտատերերին արդեն ներկայացվել է Բայանդուրյանի բեմադրած՝ «Մեղադրական եզրակացությունը», որը սիրվել է ինչպես հայ, այնպես էլ վրաց հանդիսատեսի կողմից, սա առաջին ներկայացումն է, որ հայկական թատրոնի թատերախումբը խաղացել է վրացերենով:
Karantin)
Posted by Narek Bayanduryan on Wednesday, March 25, 2020