Թբիլիսիում խորհրդարանի շենքի հարակից տարածքից ցուցարարները երթով շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:
Ցուցարարները որոշել են իրենց պահանջները հնչեցնել հենց իշխող կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ:
«Մենք չենք հոգնի, մեր ետևում մեր հայրենիքն է»,- ասում են ցուցարարները:
Մինչ այս նրանք ներքին գործերի նախարարին կոչ էին անում երթը խաղաղ անցկացնել:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են` ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, անցկացնել համամասնական ընտրություններ 2020 թվականից, ինչպես նաև ազատել ձերբակալվածներին:
Ցուցարարները երթով շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանքի» գրասենյակ
Posted by Aliq Media on Saturday, June 22, 2019