
Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները մտադիր են նոյեմբերի 25-ին կրկին մեծ ակցիա իրականացնել Թբիլիսիում։ Այս կերպ նրանք փորձելու են տապալել խորհրդարանի՝ նոյեմբերի 26-ին նշանակված նիստը։ Ասում են, որ չեն հրաժարվելու փողոցային պայքարից՝ մինչև չհասնեն բոլոր պահանջների բավարարմանը։