Թբիլիսիի ազգային գրադարանի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել։
Նրանց թվում են նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներ Գիգի Ուգուլավան և Գիորգի Կանդելակին։
Ցուցարարների և ոստիկանության միջև իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ժամանել է ազգային գրադարան։
Բերման ենթարկելուց քիչ անց Ուգուլավան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախ ձերբակալել են, հետո ազատ արձակել իրեն, ու ինքը տաքսիով վերադառնում է խորհրդարանի մոտ։