
Նախօրեին արտակարգ դրության կարգը խախտելու համար ՆԳՆ-ի կողմից 143 տուգանք է նշանակվել:
Պարետային ժամի կարգը նախորդ գիշեր խախտել է 75 քաղաքացի: Եվս 42-ը տուգանվել է՝ հանրային վայրերում 2 մետր հեռավորություն չպահպանելու կամ 3-ից ավելի մարդու մեկ վայրում լինելու արգելքն անտեսելու համար: 5 մարդ խախտել է ինքնամեկուսացման կարգը: 21 վարորդ տուգանվել է արտակարգ դրությամբ պայմանավորված ուղևորափոխադրման կարգը խախտելու համար:
Վրաստանում արտակարգ դրության կարգը խախտելու համար ֆիզիկական անձը 3000 լարի (մոտ 1000 դոլար), իրավաբանական անձը 15000 լարի է տուգանվում: Կրկնվելու դեպքում՝ մինչև 3 տարվա ազատազրկում է նախատեսվում:
Տուգանքը նրանք պարտավոր են վճարել մեկ ամսվա ընթացքում, կամ բողոքարկել՝ միանգամից, կամ էլ արտակարգ դրության ժամկետը լրանալուց հետո 10 օրվա ընթացքում: