
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանի ոստիկանության կողմից արտակարգ դրության կարգը խախտելու 156 դեպք է հայտնաբերվել:
Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 21-ին, իսկ 31-ից պարետային ժամն է ուժի մեջ մտել՝ ժամը 21:00-ից առավոտյան 6-ը: Առանց հատուկ թույլտվության դրսում գտնվողները տուգանվում են:
Վերջին գիշերվա ընթացքում պարետային ժամը խախտել է 88 քաղաքացի, 61 հոգի էլ տուգանվել է՝ սոցիալական հեռավորության պահանջն անտեսելու ու հանրային վայրում 3-ից ավել անձի ներկայության համար:
7 մարդ տուգանվել է մեքենայով տեղաշարժվելու կանոնները խախտելու համար (նույն մեքենայում ոչ ավել քան 3 հոգի, ուղևորները՝ հետևի նստատեղին):