«Արմենիա» ավիաընկերությունը սկսում է սեզոնային չարտերային թռիչքներ Երեւանից Բաթումի` հայտնում է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Նախօրեին ավիաընկերությունն իր առաջին թռիչքն է կատարել: Երեւան — Բաթումի — Երևան չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ ` երեքշաբթի օրերին, մինչև հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը` շաբաթը երկու անգամ:
Վրաստանը կանոնավոր միջազգային թռիչքները վերականգնեց 2021 թվականի փետրվարի 1-ից ՝ մեկ տարվա դադարից հետո:
Օդային ճանապարհով Վրաստան հասնելու համար օտարերկրացիները պետք է ունենան կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստումը հաստատող փաստաթուղթ և բացասական PCR թեստի պաստասխան:
Այսօր վերականգնվել է նաև գնացքների շարժը` Երեւան-Թբիլիսի-Բաթումի երթուղով. 15 ամսվա դադարից հետո առաջին գնացքը Երեւանից Վրաստան ուղեւորներ է տեղափոխել:
Լուսանկարներ. Բաթումիում դիմավորել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքը