
💍 ხელის თხოვნა აქციაზე ❤️
Posted by ტაბულა • Tabula on Sunday, June 30, 2019
Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների 11-րդ օրը ելույթ ունեցող ցուցարարներից մեկը սիրած աղջկան ամուսնության առաջարկություն է արել:
«Ես նրան աշխարհում բոլորից շատ եմ սիրում ու խնդրում եմ, որ նա դառնա իմ կինը», — ցույցի ընթացքում իր ելույթում ասել է նա:
Ընկերուհու դրական արձագանքից հետո ցուցարարները ծափողջույններով շնորհավորել են զույգին:
Տեսանյութը լայն տարածում է ստացել սոցցանցերի վրացական խմբերում: Օգտատերերը գրում են՝ «Սերը ցույցերի ֆոնին», «բողոքի ակցիաները սեր են»: