
Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երգում է Վալերի Մելաձեի հետ։Մելաձեն կատարում է իր հայտնի՝ «Սերա» երգը։ Ալեն Սիմոնյանը ձայնակցում է և նկարահանում։ Տեսանյութը, սակայն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում չկա։
Սիմոնյան֊Մելաձե դուետը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքի ընթացքում է։ Հիշեցնենք՝ Սուքիասյանի տղան ամուսնացել է Գագիկ Ծառուկյանի դստեր հետ։