Նախորդ օրվա ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից արտակարգ դրության ռեժիմի խախտման 491 դեպք է հայտնաբերել:
189 տուգանվել է պարետային ժամի կարգը խախտելու համար, ևս 19 քաղաքացի՝ սոցիալական հեռավորություն չպահպանելու ու մեկ հանրային վայրում 3-ից ավելի մարդու ներկայության կարգը խախտելու համար:
Առավել հաճախ ոստիկանները տուգանում են վարորդներին: Մեկ օրում ուղևորափոխադրման կարգը խախտելու (մեկ մեքենայում առավելագույնը 3 անձ՝ ներառյալ վարորդը, ընդ որում վարորդի կողքի նստատեղը պետք է ազատ մնա) 280 տուգանք է նշանակվել: Փոխարենը ավելի քիչ մարդ է սկսել խախտել ինքնամեկուսացման կարգը: Այս անգամ ընդամենը 2 դեպք: Երկու քաղաքացի էլ նախ տուգանվել, ապա կարատինային գոտի են տեղափոխվել:
Արտակարգ դրության կարգը խախտելն առաջին անգամ վարչական տուգանքով է պատժվում՝ ֆիզիկական անձանց համար 3000, իրավաբանական անձանց համար՝ 15000 լարի, կրկնվելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն է, մինչև 3 տարի ազատազրկմամբ: