Վրաստանում վերջին 1,5 տարվա ընթացքում (2018 թվականի և 2019 թվականի հունվար-հունիս) աշխատանքի ընթացքում 84 մարդ է մահացել։
Վիճակագրությունը հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
2018 թվականից 2019 թվականի հունիսը ներառյալ աշխատանքի ընթացքում տուժել է 270 մարդ։
Նախորդ տարի՝ զոհվել է 59, տուժել 199 մարդ։
Հիշեցնենք՝ Վրաստանի աշխատանքի ապահովության մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2019-ի մարտից, սեպտեմբերից լիովին սկսել է գործել։ Մինչև սեպտեմբեր օրենքը տարածվում էր մեծ վտանգ պարունակող աշխատանքների վրա, նաև վնասակար աշխատանքի։ Սեպտեմբերից հսկողությունն ավելացել է նաև տնտեսական բոլոր ուղղություններով աշխատողների համար։