
Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի առողջական խնդիրները լուծելուն նպաստելու համար դրամահավաք է կազմակերպվել: Այս մասին իմանում ենք Տեր Նարեկ Քահանա Քուշյանի ֆեյսբուքյան էջից:
«Տեր Կիրակոս Սիմոնյանի համար, որն ավտովթարից հետո գտնվում է ծանր վիճակում, բանկային հաշիվ է բացվել: Բարձր ենք գնահատում հասարակության պատրաստակամությունը»,- գրված է Տեր Նարեկի անձնական էջում:
Ցանկացողները կարող են դրամական փոխանցում անել GE98GB0000000365916608 հաշվեհամարին: Ստացող` Սմբատ Քուշյան:
Հիշեցնենք` քահանան օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել, ծանր վիճակում և մարմնական լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է, բարդ վիրահատություն տարել: