Թմրամիջոցների իրացման մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալված Գիորգի Գոգեբաշվիլին և Նինո Գեգելաշվիլին արգելված ապրանքի վաճառքով զբաղվել են Telegram բջջային հավելվածի միջոցով: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Նախօրեին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է համացանցի միջոցով թմրանյութերի իրացման գործ հարուցելու, 27-ամյա Գեգելաշվիլիի և 24-ամյա Գոգեբաշվիլիի ձերբակալման մասին: Թմրամիջոցները ոստիկանությունը հայտնաբերել է Գեգելաշվիլիի ավտոմեքենայի գաղտնարանը հետախուզելիս:
«Քաղաքացիները հավելվածի միջոցով որոշակի գումարի դիմաց առաջարկել են ձեռք բերել թմրամիջոցներ, գնորդների համաձայնությունը ստանալուց հետո ուղարկել են հաշվեհամար և գումարի փոխանցումից հետո թողել թմրամիջոցները կոնկրետ հասցեում»,- ասված է հաղորդագրության մեջ: