
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Անրի Օխանաշվիլին տեղին չէ համարում Վրաստանի և Ուկրաինայի ընտրությունների միջև զուգահեռներ անցկացնելը:
Պատասխանելով լրագրողների հարցին առ այն, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունն ակնկալում է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթել, վերջինս նշել է՝ «անխոս հաղթելու է իշխող ուժը»:
«Ինչպես կզարգանան Ուկրաինայում ներկուսակցական հարցերը, պետք է որոշեն նրանք: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ զուգահեռներ անցկացնելուն՝ դա ընդդիմության երազանքն է: Սակայն ևս մեկ անգամ հանրությունը նրանց կհիասթափեցնի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցելով «Վրացական երազանք»-ին»,- ասել է պատգամավորը: