
Վրաստանում տեղական արտադրության ձմերուկի և սեխի մեջ նիտրատների ավելցուկ չի արձանագրվել, տեղեկացնում է Սննդի ազգային գործակալությունը։
Ըստ գործակալության հաղորդման՝ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Սննդի ազգային գործակալության տեսուչները փորձարկման նպատակով իրացման օբյեկտներից վերցրել են տեղական արտադրության ձմերուկի և սեխի 51 նմուշ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում նմուշներից ոչ մեկում նիտրատների ավելցուկ չի հայտնաբերվել։
«Սննդի ազգային գործակալությունը պարբերաբար ստուգում է սեզոնային և այգեգործական բանջարեղենը՝ նիտրատների պարունակությունը ստուգելու համար։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ևս մոտ 100 նմուշ վերցնել և ստուգել»,- նշված է տեղեկության մեջ։