
«Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ հարկային օրենսգրքում նախատեսում են փոփոխություններ կատարել և թանկացնել ծխախոտի ու «այկոս»-ի ակցիզը (անուղղակի հարկի տեսակ)։
Սպասվող օրենսդրական փոփոխության մասին նա խոսել է դեկտեմբերի 9-ին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում։
«Իշխող թիմը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում, բարձրացնել ծխախոտի և «Այկոս»-ի ակցիզային հարկը, որը «Այկոս»-ի համար կկազմի 15 թեթրի, իսկ ծխախոտի համար՝ 20 թեթրի»,- ասել է Մդինարաձեն։
12-օրյա բողոքի ցույցերի ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերից նախատեսում է ևս մի քանի օրենսդրական փոփոխություններ։