
Լուսանկարը՝ rs.ge-ի
Վրաց-հայկական «Սադախլո»-ի, վրաց-թուրքական «Սարփի»–ի և «Կարծախի»-ի մաքսակետերում կանխվել են չհայտարարագրված ծխախոտներ Վրաստան բերելու ապօրինի փորձերը:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների ուղեբեռներում, ինչպես նաև նրանց հսկողության տակ գտնվող ավտոմեքենաներում հայտնաբերել են 22 հազար 540 տուփ չհայտարարագրված ծխախոտ։
«Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներից առգրավվել է ապրանքը, իսկ օրինախախտները տուգանվել են 1000-ական լարիի չափով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: