
2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ծխախոտը կվաճառվի ստանդարտ փաթեթավորմամբ։ Դա արվում է գնորդի ուշադրությունը չգրավելու, ծխելու վտանգների մասին հիշեցնելու համար։
Միատեսակ փաթեթավորումը պետք է ապրանքը փոխակերպի այնպես, որ նվազեցնի ծխախոտի գրավչությունը, ինչի արդյունքում սպառողն առաջին հայացքից չի տարբերի ապրանքանիշը մյուսից, նշվում է կառավարության համապատասխան որոշման մեջ։
«Ծխախոտի մասին» նոր օրենքի համաձայն՝ ծխախոտի ապրանքանիշը կմնա փաթեթավորման վրա, բայց ավելի քիչ տեսանելի հատվածում: Բրեդային անվանման նշումը վրացերենով պարտադիր է դառնում, սակայն չի արգելվում նաև օտար լեզվով կիրառումը։
Տուփի վրա հիմնականում կլինեն պատկերներ, որոնք կնախազգուշացնեն ծխելու հետևանքով առաջացող առողջական խնդիրների մասին:
Կարդացեք նաև՝
Վրաստանում վերջին 4 տարում ծխողների թիվը նվազել է 10 տոկոսով