Ծուլուկիանին քննադատել է Վրաստանի նախագահի որոշումը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Թեա Ծուլուկիանին քննադատել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը, ըստ որի՝ ոստիկանի սպանության համար դատապարտված Ռամազ Դևաձեն համաներմամբ ազատ արձակվեց:

«Ես կցանկանայի, որ ոստիկանին, զինվորին, սպային և բոլոր այն մարդկանց, որոնք պետության դեմքն են և ներկայացուցիչները, որոնց վրա հենված է պետությունը, սպանության համար դատապարտված մարդիկ երբեմն համաներում չպետք է ստանան: Ամեն դեպքում, հստակ կարող եմ ասել, որ Մարիամոբայի տոնի կապակցությամբ համաներման թեկնածուները համաձայնեցված չէին քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության հետ»,- հայտարարել է Ծուլուկիանին:

Հիշեցնենք, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին 34 դատապարյալի համաներում շնորհեց, որոնցից մեկը Ռամազ Դևաձեն է: Նա դատապարտված էր 12 տարվա ազատազրկման՝ Բաթումիում 22 ամյա ոստիականին սպանելու համար:

Հատկանշական է, որ սեպտեմբերի 2-ին Վրաստանի նախագահի նստավայրի դիմաց մի խումբ երիտասարդներ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները նշված համաներման պատճառով բողոքի ակցիա անցկացրեցին: