
Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հանդիպել է հայ գործընկեր Արտակ Զեյնալյանին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Երկու երկրների արդարադատության նախարարները հանդիպմանն անդրադարձել են ոլորտում հայ-վրացական համագործակցության ավանդույթներին և այն զարգացնելու ուղիներին:
Թեա Ծուլուկիանին Արտակ Զեյնալյանին տեղեկացրել է Վրաստանի արդարադատության նախարարության բարեփոխումների մասին, այդ թվում կանանց և երեխաների իրավունքների, հանրային ծառայությունների մատչելիության և դատապարտյալների վերասոցիալականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին:
«Մենք համաձայնություն ձեռք բերեցինք աշխատանքային խմբերի ստեղծման և այս ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ: Որոշեցինք, որ մեր ենթակառուցվածքային ծրագրերը, ներառյալ արդարադատության տների բացումը մեր գործընկերների հետ կատարել՝ ամրագրելու, թե որքան կարևոր է քաղաքացիների մատչելիությունը։ Առաջին նման տան բացումը նախատեսվում է շատ շուտով։ Մենք միասին կբացենք Ախալքալաքի Արդարադատության տունը: Համաձայնության եկանք նաև, որ վրացի և հայ դատապարտյալները կփոխանցվեն համապատասխան երկրներին՝ հեշտացնելու նրանց ընտանիքների հետ կապը», — ասել է Թեա Ծուլուկիանին։