Հրապարակվել են Techsurvey 2022 հետազոտության արդյունքները, որի նպատակն էր ուսումնասիրել Վրաստանի ծրագրավորման բնագավառը։ Հարցմանը մասնակցել է ծրագրավորման տարբեր ոլորտներում` տարբեր մասնագիտացմամբ աշխատող 376 մարդ։
Հետազոտության համաձայն՝ այդ ոլորտի միջին աշխատավարձը կազմում է 4500 լարի։ Հարցվածների 90 տոկոսը տղամարդիկ են եղել։
Ըստ հետազոտության արդյունքների` մեկից երկու տարվա ստաժ ունեցողների միջին աշխատավարձը կազմում է 2500 լարի, 2-4 տարվա աշխատանքային ստաժի դեպքում միջին աշխատավարձը 5500 լարի է, 4-6 տարվա աշխատանքային ստաժի դեպքում` 8500 լարի է, իսկ 6-9 տարվա աշխատանքային ստաժի դեպքում միջին աշխատավարձը 12 հազար 500 լարի է:
Հատկանշական է նաև, որ Վրաստանում, հետազոտության համաձայն, ամենաբարձր վարձատրվող ծրագրավորման լեզուն Kotlin-ն է, որին հաջորդում են TypeScript-ը, PHP-ն և JavaScript-ը։