Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Եվրապոլի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի քննչական գործակալությունների հետ մի քանի ամսվա ընթացքում անցկացված հետաքննության արդյունքում հայտնաբերել է անչափահասների ապօրինի շրջանառության և պոռնոգրաֆիկ պատկերների արտադրության ցանց, ձերբակալվել է կազմակերպված հանցավոր խմբի 11 անդամ:
Հետաքննության համաձայն՝ գործում ներգրավված են նաև երեխաների ծնողները: Խոսքը 8-ից մինչև 14 տարեկան աղջիկների մասին է:
ՆԳՆ-ը հայտնում է, որ ձերբակալվածների թվում են անչափահաս երեխաների ծնողները, նրանց հարազատներն ու բարեկամները, ինչպես նաև անօրինական ֆոտոսեսիայի տերերն ու աշխատակիցները:
Ձերբակալված 11-ից մեկն ԱՄՆ-ի քաղաքացի է, մեկը՝ Ավստրալիայի, իսկ 9-ը՝ Վրաստանի: Նրանց սպառնում է 17-20 տարվա կամ էլ անժամկետ ազատազրկում: