Ծնողների սպանության համար մեղադրվող Գիորգի Բերոզաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։
Դատավճիռը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Բուգիանիշվիլին։
Ոճրագործությունը կատարվել էր 2022 թվականի ապրիլի 27-ին` Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բնակելի շենքերից մեկում։
Հետաքննության տվյալներով՝ հանցագործը կրակել է քնած ծնողների՝ հոր` Զազա Բերոզաշվիլիի և մոր՝ Լալի Թավաձեի գլխին։ Ստացած վնասվածքների հետևանքով երկուսն էլ տեղում մահացել են։
Դեպքի մասին մանրամասները կարդացեք նյութում․