Վրաստանի Ծկղալտուբո քաղաքում գտնվող «Մեգոբրոբա» առողջարանում բռնկված հրդեհի հետևանքով երկու տարեց կին են մահացել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Ինչպես հայտնի է, հրդեհը բռնկվել է առողջարանի եռահարկ շենքի երկրորդ հարկի սենյակներից մեկում, որտեղ էլ գտել են մահացած կանանց:
Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները առողջարանից անվնաս տարհանել են 35 քաղաքացու: Տուժածներ չկան:
Դեպքի վայրում աշխատել են հրշեջ-փրկարարական չորս ջոկատ, մոբիլիզացված են ոստիկանության և շտապօգնության անձնակազմերը: